Արծաթ շողով, հարսի քողով Ելավ լուսնկան... Ձեր տան կողքով, սրտի դողով Կերթամ ու կուգամ: Երգով սրտիդ դուռն եմ թակում Կարոտ քո տեսքին, Թե չես գալու, գոնե թաքուն Ականջ դիր երգիս: Կանցնեն զույգեր ուրախ դեմքով, Օրոր ու շորոր... Ա՛խ, ի՜նչ մեղք եմ ես իմ տեսքով` Մենակ ու մոլոր: Աստղերի մեջ լուսնի նման Սիրուս կսպասեմ, Իմ արևը դու ես միայն, Մի՛ թող ինձ անսեր: Ջահել սիրտս խորովել է Նազը իմ յարի, Հետս քիչըմ խռովել է, Բան չկա` կանցնի... Աստղերի մեջ լուսնի նման Սիրուս կսպասեմ, Իմ արևը դու ես միայն, Մի՛ թող ինձ անսեր: Ջահել սիրտս խորովել է Նազը իմ յարի, Հետս քիչըմ խռովել է, Բան չկա` կանցնի...