Օսմանական զոռ վաշտերը կատաղի, Պաշարեցին մեր լեռները սոսկալի: Մի վհատիր քաջ Սասուն, Քեզ համար չէ նորություն, Մեր պապերից սովորել ենք, Մեռնիլ տղամարդի պէս, Զոր մեզ թողին հիշատակ:
Շէնիկ, Սէմալ պաշարուած են քուրդերով, Տարլվորիկի անցքն է փակված թուրքերով: Զքեզ տեսնեմ քաջ Մուրատ, Սուրդ քաշիր անվհատ, Մեր հեռավոր եղբայրներ, Չեն կենար միշտ անտարբեր, Շուտով կըգան օգնության:
Թնդանոթի դէմ ելել ենք քաջ սրտով, Սովին դիմադրել ենք կաթով, բանջարով: Ի սէր Աստուծոյ դժուար է, Հպատակել ոսոխին, Լավ է մեռնել առանց հաց, Քան հանձնուել վատ թուրքին, Անգութ և անաստվածին:
Հայ աղջիկներ, առեք վառոդ ու կապար, Լցրեք դատարկ փամփուշտներ չարաչար: Իսկ դուք կանայք անվհատ, Առէք սուր և հրացան, Խր