Անզգա երիտասարդին
Թիկունքդ լայն, թևերդ ուժգին,
Կռնակդ ամուր` պինդ պողպատ,
Սիրել գիտես, կռվիլ չիդտես,
Դու անզգա երիտասարդ:
Քույրդ տանում են քուրդերը,
Եղբորդ արյունն են քամում,
Դու անտարբեր սառն արյունով,
Հանգստություն ես փնտրում:
Ամո'թ քեզի, հազար ամոթ,
Որ զենք չունիս քո ձեռին,
Քո եղբորը կռվի դաշտում,
Տապալում է թշնամին:
Ձեռքդ տուր եղբայր, երդվենք այստեղ,
Թողենք փառքը աշխարհի,
Գնանք, կռվինք առյուծաբար,
Ի սեր ճնշված հայ ազգի:
Ախ ֆիդայիներ, ջան ֆիդաիներ,
Ձեր մայրերը ձեզ ղուրբան,
Դաշնակցության ցանած սերմեր
ծիլեր կտան հավիտյան:
Samvel Yeranyan еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1