Ինոպլանետյան Լյուդվիգ Գարսևանի, Ծնվել է 90-ականներին Երևանում, Սիրում է հայկական սերիալներ և չոլկով աղջիկներ, Ուզում է լիքը փող, բայց էդ կապակցությամբ բան չի անի, Քանի որ ինչ-որ պետքա պապան կանի։
Երիտասարդը ապրում է հարմարավետ բնակարանում, Ունի մեքենա, բենզինից չի նեղվում, Ուսանող է, համալսարանում լինում է քննությունից-քննություն, Ուզում է դիպլոմ, որ չծառայի, բայց էդ կապակցությամբ բան չի անի, Քանի որ ինչ-որ պետքա պապան կանի։
Քաղաքացին ընկերներին ընտրում է շատ ուշադիր, Պապայի ընկերների երեխեք, հաստագլուխներ, իրանով հիացող լպրծուն քծնողներ, Աղջիկների հարցում նույնպես բծախնդիր է, կարևորը տոՇնի պահի ու քիչ խոսա, Ուզում է հարմար հարս, որ նշանվի, բայց էդ կապակցությամբ բան չի անի, Քանի որ ինչ-որ պետքա պապան կանի։
Գարսևան Լյուդվիգիչը պայտոնյա է, Հիանում է մինուճար ազիզ բալա Լյուդվիգով, Երիտասարդն էլ չի հետաքրքրվում քաղաքական-սոցիալական հարցերով, Իրա համար երկիրը դրախտ ա, ոչ մի խնդիր չկա, Իսկ եթե ինչ-որ խնդրի հանդիպի, բան չի անի, Քանի որ ինչ-որ պետքա պապան կանի։