Արի՛, իմ սոխակ, թո՛ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բեր որդիս աչերին.
Բայց նա լալիս է - դու սոխակ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե տիրացու դաոնալ։
Եկ,աբեղաձագ, դու արտ ու արոտ,
Օրորե տղիս, քընի է կարոտ:
Բայց նա լալիս է - դու, ձագուկ, մի գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։
Թո՛ղ որսդ, արի՛, քաջասիրտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե...
Բազեն որ եկավ՛ որդիս լոեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։
Serj Tankian ft. Larisa Ryan еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2