Հայ Աղջիկ աննման, Չկա դեմքիդ Հայի նշան: Աչքերդ Նաիրյան, Լցվել են օտարությամբ: Օտար դաշտերի մեջ փնտրում եմ Ու՞ր է ծաղիկն իմ Հայկական: Բայց քամին արդեն տանում է, Նրանց բուրմունքը Նաիրյան:
Դե զարթնեք Հայ Մայրեր` Մի թողնեք , որ նրանք կորչեն: Դե սթափվեք Հայ Հայրեր , Ձեր խրատներին նրանք կարոտ են: Նրանց հոգին դեռ շատ փխրուն է` Մի նոր բացված ծաղկի նման: Քամու ուժից նրանք շեղվում են` Մի անորոշված ուղղությամբ:
Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ :
Հայ աղջիկ Նաիրյան: Եթե ես քեզ մի օր տեսնեմ Սև մազերդ ծածկված: Գուցե Ես քեզ չճանաչեմ, Բայց քո հոգին ես հասկանում եմ , Չունի աշխարհը քեզ նման: Ես Քո աչքերի մեջ տեսնում եմ Իմ մանուշակը հայկական: