Մի լացացնի շատ եմ լացել, սիրելիս, Դու մի կարծիր պաղ եմ այսպես ու գոռոզ, Սիրտս շատ է լցված եղել վերքերով, Սպիներից է կարծրացել, սիրելիս : Հոգնել եմ ես ցավոտ, դավոտ սերերից, Ամենքի դեմ սիրտս բացած, աչքս` փակ, Քար է եղել նրանց շքեղ կրծքի տակ, Իսկ ես, ավաղ. սիրտ եմ կարծել, սիրելիս: Հոգնել եմ ես, թող որ քնեմ ես հանգիստ, Մանկան նման` ծնկիդ գլուխս դրած, Ինձ խնայիր ու գուրգուրա ինձ վրա, Ժամս է արդեն իրիկնացել, սիրելիս...