Մեր փողոցում, մեր բակի մոտ հանդիպում, Ինձ նույն ծանոթ դեմքն է ժպտում ամեն օր, Ում էր արդյոք նա փնտրում մինչ ուշ երեկո, Մի վառ կարոտ ու երազ հոգում:
Մեղմ ինձ նայում ու չի խոսում շատ երկար, Լուռ չէ սակայն լույս ու խորունկ աչքերում, Լույսերի վառ այդ խաղում, ես ինձ եմ տեսնում, Երբ նա ժպտում է կանչով մտերիմ:
Իմ կյանքին մի նոր գույն տվեց նա, Իմ հոգուն մի նոր լույս բերեց նա, Եվ սիրտն իմ, խենթ իմ սիրտը, Նա լցրեց գարնան շնչով:
Իմ կյանքին մի նոր գույն տվեց նա, Իմ հոգուն մի նոր լույս բերեց նա, Եվ սիրտն իմ, խենթ իմ սիրտը, Թև առնում, տարվում եմ միշտ նրա կանչով:
Մեր տան դիմաց, նույն ծառի մոտ նա կանգնում Ու չի տեսնում շուրջը կարծես էլ ոչինչ, Ինձ է փնտրում, ես գիտեմ մի լուռ կարոտով Ու կա դեմքին մի պայծառ թախիծ: