Մութն է ընկել,ուշ է արդեն Աչիկներն են ձեր փակվում, Երազի մեջ մութ գիշերվա Հեքիաթներն են արթնանում: Եվ գիշերը մոր պես բարի Մեզ շոյում է երազում, ՈՒ մինչև լույս աստղ ու լուսին Անուշ հեքիաթ են պատմում: Դե, փոքրիկ ջան, նանիկ արա, Քեզ օրոր եմ ես ասում, Ինչ ուզում ես կտեսնես դու Քո անուշիկ երազում: