Նա անհնազանդ է ու քար, Աչքերում ապրում է լուռ պայքար, Կյանքը հողի հետ մենամարտ, Հաղթահարում է իր հոգով անպարտ:
Մեկն է բնության օրենքը Կամքն ուժեղ գտնում է ելքը Ու շարունակում տալ սերունդներ, Մեկն է բնության պահանջը, Որ մտքից հանի նահանջը Չի կարող երբեք նա հանձնվել...
Ել ու թող իմանա աշխարհը, Որ արդար է քո ճանապարհը, Ել ու թող, որ ազնիվ կռիվդ, Երկնքում հաստատի պատիվդ: