Լույս աչքերում չկա անհույս, Ու հոգին դատարկ ու մութ Գլորվում է խոր անդունդ: Սիրտը զգում է վախ, Որ չունեն, ավաղ, Ձեռքերը ջերմություն, Ոչ մի փրկություն, Կոտրված երջանկություն:
Սեր, հորինված ու սին հույսեր, Միայնակ, հիվանդ հոգի, Որը պետք չէ ոչ մեկի, Բայց հանկարծ մի լույս, Ու սիրո նոր հույս Հոգին հանում է վեր, Սերն, ինչպես նվեր, Քեզ նորից տվեց թևեր:
Սերը կյանք է, Սերը թանկ է, Թե կողքիդ է Հենց այն միակը, ճիշտ է: Սերը միշտ էլ Լույս է խավարում:
Սերը հուր է, Սերը հյուր է, Սրտերում մենավոր Սերն է կարևոր:
Բաց քո սիրտը նոր սիրո դիմաց, Էլ ոչ մի ձայն ու ոչ մի հարց, Չունի անցյալը վերադարձ: Հավատա կրկին Քո սրտի զարկին, Ու տուր հոգուդ թևեր: Կա կյանքում մեծ սեր Ու սիրուց ծնված հույսեր: