Օդում կարծես վտանգ է սև, Վտանգ անտես ու լուռ, Եվ ես փախչում եմ, բայց արդեն իզուր, Կյանքին այս հյուր, կյանքին այս զոհ Եվ ով ու երբ ասեց, Որ գտնելու համար պիտի կորցնես: Երկնքի եւ երկրի սահմանին Ես նորից կարթնանամ
ԿՐԿՆԵՐԳ Որ էլ չընկնեմ հորձանուտը դավերի, Որ ազատվեմ ճանկերից իմ անցյալի, Դեմ առ դեմ տարերքին կկանգնեմ, Որ կրկին վերածնվեմ:
Մազից կախված մի երազանք, ուժով մի քմահաճ, Դարձավ մոխիր, դարձավ մի մղձավանջ, Ու սիրտն է իմ մաշված ու թույլ բախտին այս հակառակ, Նետում է ցավն անդունդը անհատակ: Երկնքի եւ երկրի սահմանին Ես նորից կարթնանամ
ԿՐԿՆԵՐԳ Որ էլ չընկնեմ հորձանուտը դավերի, Որ ազատվեմ ճանկերից իմ անցյալի, Դեմ առ դեմ տարերքին կկանգնեմ, Որ կրկին վերածնվեմ: