Երբ չի լինում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար, Այսպես ծագեց, արեգակեց Սարդարապատի մարտը մեծ: Զանգեր, ղողանջեք, Սրբազան քաջերին կանչեք Այս արդար մարտին: Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից: Ավարայրից ջանք առանք, Այստեղ մի պահ կանգ առանք, Որ շունչ առած շունչներս տանք Սարդարապատի պատի տակ: Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք, Մենք չհանգանք` դեռ կգանք, Երբ տան զանգը, ահազանգը, Որ մեր հոգու պարտքը տանք: Պ.Սևակ