Երբոր բացվին դռներն հուսո, Եվ մեր երկրեն փախ տա ձմեր, Չքնաղ երկիրն մեր Արմենիո,- Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր. Երբոր ծիծառն իր բույն դառնա, Երբոր ծառերն հագնին տերև՝ Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:
{ Տեսի դաշտերըն Սուրիո, Լյառն Լիբանոն և յուր մայրեր. Տեսի զերկիրըն Իտալիո, Վենետիկ և յուր գոնդոլներ. Կղզի, նման չիք մեր Կիպրիա, Եվ ո՛չ մեկ վայրն է արդարև Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արև: }
Հասակ մը կա մեր կենաց մեջ, ՈՒր ամենայն իղձ կավարտի. Հասակ մը, ուր հոգին ի տենչ՝ Հիշատակաց յուր կարոտի. Հորժամ քնարս իմ ցրտանա, Սիրույն տալով վերջին բարև՝ Երթամ ննջել հիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արև: