Հայաստան աշխարհ, դու մեր կարոտն ես՝ քո կյանքով անմահ. Քո ճամբան հնում արնոտ, քարոտ էր. դու ծաղկիր հիմա: Ուր լինենք հավետ քո հուր կարոտը տունն է հայրենի, Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:
Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ. Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:
Բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը, հանուն հայության. Թող անմար պահի նա իր հավատը հուր եւ հավիտյան: Ուր լինենք հավետ քո հուր կարոտը տունն է հայրենի. Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:
Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ. Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ: