Ձյունը այս տաք չի թափվում իզուր, Նա երկնքից, հավատա, հուշում է հեռավոր լուրը, Որ կփայլի լուսավոր ու լուռ, վեհ ու բարի ճանապարհ, Թող այս երկինքը մեր մեծ տունը լինի, ճերմակ մի տուն, Ձյունը այս տաք չի ստում, լսեք, ձյունն է խոսում...
Ձյունը դու նայիր, անվերջ իջնում է, Ձյունը դու նայիր, անվերջ իջնում է, Ու այսուհետ երազն է լինելու: Շաղը երկնքի շառագունում է, Շաղը երկնքի շառագունում է, Հար-հարատև այս պահն է լինելու:
Թող քարանա այս անդորրը ջինջ, Թող միանա ինձ ու քեզ, - ասում են այս փաթիլները, - սեր ու բացի այդ սիրուց ոչինչ, Մեր ափերում պարզ ու վես: Թող այս երկինքը մեր մեծ տունը լինի, ճերմակ մի տուն, Ձյունը այս տաք չի ստում, մաքուր, թովիչ ու թարմ, ձյունն է խոսում:
Ձյունը դու նայիր, անվերջ իջնում է, Ձյունը դու նայիր, անվերջ իջնում է, Ու այսուհետ երազն է լինելու: Շաղը երկնքի շառագունում է, Շաղը երկնքի շառագունում է, Հար-հարատև այս պահն է լինելու:
Ձյունը դու նայիր, անվերջ իջնում է, Ձյունը դու նայիր, անվերջ իջնում է: