Մաշինէն եկաւ եարօ ջան, ակները մանր, ակները մանր. Ակները մանր եարօ ջան, բեռները ծանր, բեռները ծանր։ Արի մի գնա, արի մի գնա, եարդ կը մնայ, Արի մի գնա, արի մի գնա, եկել ես մնա։
Մաշինէն եկաւ եարօ ջան, ձէնը գեղն առաւ, ձէնը գեղն առաւ, Ձէնը գեղն առաւ եարօ ջան, իմ սիրտը մարաւ, իմ սիրտը մարաւ։ Արի մի գնա, արի մի գնա, եարդ կը մնայ, Արի մի գնա, արի մի գնա, եկել ես մնա։
Մաշինէն եկաւ եարօ ջան, թողեց ետ դառաւ, թողեց ետ դառաւ, Թողեց ետ դառաւ եարօ ջան, ինծի չի տարաւ, ինծի չի տարաւ։ Արի մի գնա, արի մի գնա, եարդ կը մնայ, Արի մի գնա, արի մի գնա, եկել ես մնա։
Մի եար ունեմ մօրէ մէկ ա, Գիւղ ու քաղաք կ՚երթայ կու գայ Բալիքն առել հետն ա տարել, Կողպէքով էլ սիրտս 'ակ ա։
Անձրեւ եկաւ ճամբէն թաց ա, Կարօտ աչքս լիքը լաց ա, Սպասում եմ գիշեր ցերեկ, Քանի օր ա, դուռս բաց ա։
Եար ջան արի բաղերովը, Էն քո վառուած խաղերովը, Գեղամիջին մարդ կը լինի, Արի թաքուն թաղերովը։
Արի մի գնա, արի մի գնա, եարդ կը մնայ, Արի մի գնա, արի մի գնա, եկել ես մնա։