Yekeq Yergenq Henc Aynpes (Եկեք երգենք հենց այնպես)
Եկեք երգենք հենց այնպես, Հին կամարի տակ մեր մեծ, Եկեք պարենք հենց այնպես, Այս գիշեր մենք:
Շատ-շատ դեմքեր են փոխվել, Շատ դեպքեր են մոռացվել: Կնճիռներ են մեզ տվել, Որ ծերանանք մենք:
Ժամանակ կգա, որ բոլորս իրար հետ Կամարի տակ կանգնած կծիծաղենք, Չարն ու բարին կլինեն մեզ հետ` Եկեք այսօր երգենք հենց այնպես:
Instr.
Կյանքի մեջ այս խանդավառ, Եղել ենք մենք անգին քար, Մաշվել՝ ինչպես ծովաքար, Մի՞ թե բոլորն անցավ:
Ոչ մեկին բարի կամուրջ Մի եղիր դու այդքան լուրջ, Կորցնելու տեղ դեռ ունենք, Ինչու իզուր տխրենք:
Ժամանակ կգա, որ բոլորս իրար հետ...
Կարծես մենք փոխվել ենք շատ Քարերի պես այն անճաշակ, Որոնց հետ կապված ենք միշտ Ինչպես մի տիկնիկ:
Խավարն է մեզ բոլորել Որ չպատռի սիրո քողը Դեռ կերգենք անընդհատ (միշտ) Oh baby, come back!
Ժամանակ կգա, որ բոլորս իրար հետ Կամարի տակ կանգնած կծիծաղենք, Չարն ու բարին կլինեն մեզ հետ` Եկեք այսօր երգենք հենց այնպեs, Սիրելիս Արի երգենք հենց այնպես
Instr.
Արեք երգենք, արեք երգենք, արեք երգենք արեք երգենք Այսօր հենց այնպես *2