Մեգ է, անձրև ու մշուշ Իմ այգում մերկ, Դառը թախիծ ու վերհուշ, — Անվախճան երգ։ Հողմն է լալիս թփերում Մերկ ու վտիտ. Ցուրտ է, խավար է հեռուն Եվ անժպիտ։ Սիրտըս թախծոտ ու խոցոտ, Հոգիս հիվանդ, — Ո՞վ արևոտ ու բոցոտ Կըվառե խանդ։ Տունըս ավեր ու խավար՝ Օրըս անլույս, Ո՞վ կըվառե ոսկեվառ Երազ ու հույս....