“Որքան Ցանկացա” 1. Որքան ցանկացա ես մի վարդ պոկել, Որ իր թփի տակ փշեր չունենար, Որքան ցանկացա ես մեկին սիրել, Որ, բացի ինձնից, սիրած չունենար: Որքան ցանկացա ես մեկին սիրել, Որ, բացի ինձնից, սիրած չունենար:
2. Վարդն առանց փշի ինձ չհանդիպեց, Որին մոտեցա, ձեռքերս ծակեց: Մեկին սիրեցի, նա ինձ մոռացավ, Ու ինձնից բացի ուրիշին գտավ: Մեկին սիրեցի, նա ինձ մոռացավ, Ու ինձնից բացի ուրիշին գտավ:
3. Գարունը եկավ ու նորից անցավ, Եվ այդպես երկար տարիներ անցան, Սակավ առ սակավ մեր սերը հանգավ, Իրար մոռացանք, նա`ինձ, ես`նրան... Նա գնաց հեռու, էլ չի դառնալու, Վիրավոր սիրտս էլ չի բուժվելու: