ՀԱՅՐԵՆԻՔ - ԱՇՈՏ ԳՐԱՇԻ
Սարերդ ծաղկել, ձորերդ ծաղկել,
Զմրուխտ գարունքի շողեր են հագել,
Գարնան ճամբով ես գնում երջանիկ,
Անուշ հայրենիք, քնքուշ հայրենիք:
Վարդերը գարնան շուրթերը վառման,
Խօսում են մեզ հետ սիրով անսահման,
- Քեզմով ենք միայն զուարթ, երջանիկ,
Անուշ հայրենիք, քնքուշ հայրենիք:
Արտերդ լիքն էն ցորենի բերքով,
Լոյս արտոյտների հայրենի երգով,
Բերքով երջանիկ, երգով երջանիկ,
Անուշ հայրենիք, քնքուշ հայրենիք:
Ես էլ մի հասկ եմ քո կեանքի արտում,
Սիրտս՝ մի արտոյտ, քեզ գովք է կարդում,
Քեզմով է միայն որդիդ երջանիկ,
Անուշ հայրենիք, քնքուշ հայրենիք:
The Element Band еще тексты
Другие названия этого текста
- Element Band - Anush Hayreniq (1)
- The Element Band - Anush Hayreniq (1)
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1