Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր. Վիշտս ու ես ենք արթան մենակ Եվ ուզում ենք մի լավ հիշել, Թե որտեղից իրար գըտանք: — Ասա՜, իմ վի՜շտ, իմ սև թախիծ, Ա՜յ անբաժան կյանքիս ընկեր, Դու ո՞ր օրից կամ ո՞րտեղից, Ի՞նչ դեպքով ես ինձ հետ ընկել... Ու գալի՜ս են սև-սև հուշեր... Տըխո՜ւր գիշեր, տըրտո՜ւմ գիշեր...