Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Tigran Petrosyan feat Alice Darbinian - Մերօրյա հերոսին | Текст песни

Լուռ ասում է հողը հայրենի.
Հայ զինվոր քեզ փառք ու երանի,
Դու վառ օրինակ ես, որ նորից
Հերոսներ ծնվում են հայ մորից:
Լուռ ցավում է հողը հայրենի
Օրհնելով իր քաջ զավակներին:

Հայրենիքը մոր պես աղոթում է,
Անփորձանք լինես հայոց զինվոր
Քո խիզախ անունը մեր սրտում է
Մերօրյա հերոսն ես փառավոր:
հայրենիքը մոր պես աղոթում է,
Տեր Աստված հեռու կույր գնդակից,
Մեր խաղաղ գիշերը քո ձեռքում է
Հայ զինվոր անպարտ մեր բանակի,
Հայ զինվոր:

Կյանքդ զոհեցիր հանուն կյանքի,
Խաչ դարձար գավթում հայոց վանքի:
Քո հավատքն ուժեղ է թշնամուց,
Մահն է սարսափում քո քաջ ոգուց:
Կյանքդ զոհեցիր հանուն կյանքի,
Խաչ դարձար գավթում հայոց վանքի:

Հայրենիքը մոր պես աղոթում է,
Անփորձանք լինես հայոց զինվոր
Քո խիզախ անունը մեր սրտում է
Մերօրյա հերոսն ես փառավոր:
հայրենիքը մոր պես աղոթում է,
Տեր Աստված հեռու կույր գնդակից,
Մեր խաղաղ գիշերը քո ձեռքում է
Հայ զինվոր անպարտ մեր բանակի,
Հայ զինվոր:

Մեր խաղաղ կյանքի համար
Պայքարում համառ,
Զենքդ չես դրել դու վայր:
Հայ զինվոր, քաջ եղբայր
Չհասցրիր դառնալ դու հայր,
Բայց անունդ է մնալու
Քեզ սերունդներն են հիշելու,
Հայ զինվոր մեր լեռ ու պաշտպան :

Հայրենիքը մոր պես աղոթում է,
Քո հոգու համար հայոց զինվոր
Քո խիզախ անունը մեր սրտում է
Մերօրյա հերոսն ես փառավոր:
հայրենիքը մոր պես աղոթում է,
Տեր Աստված հեռու կույր գնդակից,
Մեր խաղաղ գիշերը քո ձեռքում է
Հայ զինվոր անպարտ մեր բանակի,
Հայ զինվոր:


Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2
Видео
Нет видео
-