Քայլերն ու փողեցը քեզ տուն տարան Հնչյունը չեր մարել օդում, Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում, Երբ կամքը թույլ է, և միտքը չնչին։ Խենթացած բեռից այս չար մենության, Դուրս եմ վազում քեզ գտնեմ, Տեսնելու ցոլքդ գեթ հեռվից-հեռու Ստվերի նման դու իմ սեր...
Մութ ժխորում իմ սիրտն է մաշում Մենակություն հավիտյան խոցող, Անցնում եմ ես ձեր փողոցով, Մշուշում ոչինչ չեմ հիշում։
Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար, Ու gուցե դու պատահմամբ դուրս կգաս, Իմ կարոտը գուցե ինքդ զգաս Որ հուզումը հասկանաս իմ տկար։ Չեմ ուզում սակայն, որ ինձ դու տեսնես, Ձեր դռան զանգն եմ տալիս, Փախչում եմ... փախչում, որ հսկեմ ես քեզ, Ստվերի նման դու իմ սեր...