Հսկա երկիր էր Հայաստանը մեր, Բայց ինչքան ասես՝ թշնամի ուներ, Բյուզանդացիներ, Պարսիկների հետ, Ձեռք ձեռքի տված բզկտեցին մեզ: Ու թուրքն էլ վայրագ օգտուեց առիթից, Կոտորեց ազգս ,տիրացավ երկրիս
Հայե՜ր միացե՛ք , միացե՛ք Հայեր, Արցախն է մեզ կանչում , օգնության հասեք, Դեռ ճամբայ ունինք , պի՛տ հասնինք սասուն, Քաջերի հողը մեզ է սպասում:
Ուս ուսի տված առյուծի նման, Ետ բերենք հողն ու փառքը Հայության:
Պայծառ գալիք է սպասում Հային, Այս դժուար պահին լինենք միասին, Չի հանգստացեր, մեր հին թշնամին, Ուզում է նորից կոտորել Հային: