Լեռան լանջին լուռ նիրհում են ֆիդայիներ հավիտյան, Ազատ քնել միշտ սիրում են զավակները հայության, Եկեք գնանք հայ աղջիկներ հասնինք ենտեղ Սիմ լեռան, Ազգի պաշտպան ֆիդայիններ մեզի համար զոհ դառան:
Հասնինք քաջանց սուրբ գերեզման, թափինք արցունք աչքերից, Մեր հայրենյաց հողին պաշտպան զրկվեցանք քաջերից, Ահա հասանք հայ օրիորդներ երգինք մեղմիկ միասին, Թափենք արցունք, դնենք ծաղիկ նահատակած սուրբ շիրիմին:
Հյուսենք պսակ իրենց գլխին վարդ, մանուշակ, մեխակից, Երդվենք նրանց հիշատակին չվախենանք տանջիկից, Մեզի համար զոհ գնացին դաշնակցության վեհ քաջեր, Որ ննջում են լեռան լանջին ազատության մարտիկներ: