Ինձ շատ բան տվեց բախտը աշխարհում , Միայն չտվեց երջանիկ մի սեր. Չտվեց , որ ես հոգով անդադրում Դեռ տենչամ, փնտրեմ, չգտնեմ ես դեռ,- Չտվեց, որ միշտ ազնիվ մի կարոտ Մեղեդու նման թրթռա իմ մեջ, Որ ինձ հետ զարթնի ամեն առավոտ Ինչ որ մի տագնապ , անհասի մի տենչ,- Որ մենակ լուսնի տեսքից հառաչեմ , Կանչող ծառերի լեզուն հասկանամ , Որ թաղծոտ երգը օդի պես շնչեմ, Որ Վերթերի հետ տառապեմ ու լամ .- Որ իմ մեջ առնեմ աշխարհն անհագուրդ Ու տամ աշխարհում սիրտ հոգի ու գանձ, Ապրեմ իմ այս խենթ վատնումով հարուստ, Իմ կորուստներով ՝ ահսահման գտած, Չտվեց , որ ես միայն չլցվեմ Խուլ երջանկությամբ՝ անընտել ցավին, Չլացող աչքի արցունքը տեսնեմ, Լսեմ խոսքը ՝չասված տակավին, Որ բյուր քույրերիս խռովքն անհատում Զգամ իմ արյամբ, էությամբ իմ ող