Իմ մանկության դառն հուշեր, Ու ես ձեր մեջ որբ տղա, Բայց ահա մութ մի գիշեր Որբանոցից ես փախա . Մորս կարոտն իմ սրտին՝ Քաղաքն արի ոտնատակ, Գտա միայն մեր բարդին Ու խրճիթն՝ ավերակ։
Հիմա տարիքն են անցել Միայն հուշն է մնացել Որբ օրերի հուշն անդարձ Իմ գլխի տակ քարե բարձ Բայց ուզում է չարն էլի Մանուկները որբանան Հաց փախցնեն մոր ձեռքից Չճանաչեն մորն անգամ