Դու դեռ չգիտես, Որ ամեն անձրեւ իր գոյնն ունի, Դու դեռ չգիտես, որ ամեն անկիւն Մութ ունի ուրոյն. Դու դեռ չգիտես, Որ ամէն երազ
յուշ է դեռ բողբոջ,
Ու ամէն մի յուշ
երազ է դողդոջ։
Դէ, որ չգիտես, Արի, լսիր, տես՝ Քեզ սիրում եմ ողջ Վայրերում թափւող անձրեւների չափ, Թաքուն խորհրդով ողջ ստւերների, Ողջ երազների, որ յուշ են դառել Եւ ողջ յուշերի, որ ծաղկեն պիտ դեռ։