Payqar vor ktsni Azatutyun (Պայքար, որ կծնի Ազատություն)
Բաժակդ բեր զարկեմ ընկեր, Մենք նույն ճամփով ենք քայլելու, Մենք նույն լեռներն ենք բարձրանում Եվ նույն կյանքով ենք ապրելու:
Բաժակդ բեր զարկեմ ընկեր, Մենք մեր կենացն ենք խմելու, Կարմիր արյամբ մեր թաթախված Մեր հին երգերն ենք երգելու:
Բաժակդ բեր,ավագ ընկեր, Մենք քո կենացն ենք խմելու, Մեր ազգը,որ փնտրում է դեռ, Քո հետքերով է գտնելու...
Քո հետքերով՝նոր ճանապարհ, Քո խոսքերով՝ճշմարտություն, Մեր սերը՝այս ազգի պայքար, ՊԱՅՔԱՐ,որ կծնի Ազատություն ու Սեր, Արդարություն անստվեր և իրական հույսեր:
Չի ցամաքի ոչ մի աղբյուր, Ոչ մի ծաղիկ չի թառամի, Ոչ մի մանուկ էլ չի թախծի, Քանզի խենթերն են ապրելու: Իսկ ով խենթ չէ,նա Մեզ հետ կենաց չի խմելու:
Բաժակդ բեր նորից լցնեմ, Զարկեմ,խմենք էլ,խենթանանք: Սկզբից ավարտ մեկ քայլ է ,եկ Թողնենք ներկան,վերադառնանք:
Բաժակդ բեր զարկեմ ընկեր, Դեռ շատ զարկեր ենք ապրելու, Այստեղ,որտեղ լափում են դեռ, Քո հետքերով է գտնելու...
Քո հետքերով՝նոր ճանապարհ, Քո խոսքերով՝ճշմարտություն, Մեր սերը այս ազգի պա ՊԱՅՔԱՐ,որ կծնի Ազատություն ու Սեր, Արդարություն անստվեր և իրական հույսեր:
Չի ցամաքի ոչ մի աղբյուր, Ոչ մի ծաղիկ չի թառամի, Ոչ մի մանուկ էլ չի թախծի, Քանզի խենթերն են ապրելու: Իսկ ով խենթ չէ,նա Մեզ հետ կենաց չի խմելու: