Թող երեկոներն անվերջ Ինձ թող քո ձայնով կանչեն: Իմ աներևույթ մտքերն անձայն, Ձեռքերն անթև քեզ թող դիպչեն:
Թող, որ ես ապրեմ նորից, Թող, որ կարոտեմ անչափ... Իմ ամենատենչ, ամենաջերմ Ու հարազատ համբույրը քեզ...
(ԿՐԿՆԵՐԳ) Անդարձ մի օր անթարթ մի լույս իմ աչքերում, Անձայն մի երգ անտուն հոգուց լսվեց հեռվում: Քեզ ես սիրել եմ միշտ, ժպիտը քո շուրթի, Քեզ կարոտել եմ ես, երկինքը թող պատմի:
Իմ արցունքներից անձև, Ցուրտ, միապաղաղ անձրև: Քեզ աղաչեցի, որ էլ չգաս, Որ մոռանաս ընդմիշտ դու մեզ:
Լույսն իմ աչքերում հանգավ, Մո՛ւթ, դու առավոտ դարձար: Քեզ կորցրեցի` անուրջներում Անվերջ խամրող սիրո աստղի...
(ԿՐԿՆԵՐԳ) Անդարձ մի օր անթարթ մի լույս իմ աչքերում, Անձայն մի երգ անտուն հոգուց լսվեց հեռվում: Քեզ ես սիրել եմ միշտ, ժ