Յարը մարդուն յարա կուտա, Շատ ուշ հասկացա, Ժայռից պոկված սիրտը նրա , Քնքուշ հասկացա:
Յարս ինձ չասաց, Դեղ տամ վերքիդ, Առ դիր, ո՛վ աշուղ, Սեր երգելուց սազը ձեռքիդ, Վա՜յ վիրով աշուղ:
Երանի չոլերն ընկնեի , Անտուն ու անտեր մնայի, Սարի պես դարդ ունենայի, Յար չունենայի: Հազար տեսակ տանջանք կուտա, Վարդը բլբուլին, Ով յար ունի նա կիմանա, Դարդը բլբուլի:
Ես Հավասն եմ սոխակի պես Վշտերս եմ լալիս, Սիրո հուրը իմ սրտակեզ, Հանգիստ չի տալիս :