Վառ արևը չի շողում, եթե չկաս, եթե կողքիս չես դու, Բյուր աստղերը չեն փայլում, եթե չկաս, եթե հեռու ես դու, Բայց ամեն ինչ շուտ փոխվում է, երբ որ հայտնվում ես դու, Լուսավոր է տես դառնում ամբողջ աշխարհն, անգամ գիշերը մութ: Բայց ամեն ինչ շուտ փոխվում է, երբ որ հայտնվում ես դու, Լուսավոր է տես դառնում ամբողջ աշխարհն, անգամ գիշերը մութ:
Սիրելիս, քեզանով ես ապրում եմ, սիրելիս, քեզանով հիանում եմ, Թույլ տուր որ ասեմ խենթի պես սիրում եմ քեզ ես: Սիրելիս, քեզանով ես ապրում եմ, սիրելիս, քեզանով հիանում եմ, Թույլ տուր որ ասեմ խենթի պես սիրում եմ քեզ ես: Թույլ տուր որ ասեմ խենթի պես սիրում եմ քեզ :
Վառ գարունը չի ծաղկում եթե չկաս, եթե մենակ եմ ես, Սիրտս թույլ է բաբախում, եթե չկաս, եթե կողքիս չես, սեր: Բայց ամեն ինչ շուտ փոխվում է, երբ որ ես տեսնում եմ քեզ, Քո ներկայությունը ինձ բերում է կյանք, բերում է խինդ ու սեր: