Իմ կյանքում ունեցել եմ սիրո վայելք անսահման, Բայց սերն իմ կորցրել եմ, երանելի, աննման, Իմ կյանքում ունեցել եմ սիրո վայելք անսահման, Բայց սերն իմ կորցրել եմ, երանելի, աննման:
Ուր, ուր է կորած սերս, ուր, ուր են վառ հույսերս, ուր Ուր է սերս, ջինջ, մաքուր, տեր օգնիր, ճամփա ցույց տուր, Որ, որ չայրվեն հույսերս զուր, ես գտնեմ իմ սերը լուռ, Որ գրկեմ ամուր ամուր ու տամ ջերմ սիրո համբույր:
Բայց ավաղ, ես դարձել եմ անտուն, անսեր ու մոլոր, Քեզ իմ սեր, ես փնտրում եմ, քեզ փնտրում եմ գիշեր ու զոր: