Ելեք հայեր, ելեք, հայեր պայքարի Ելեք, որ մեր գոյությունը չխավարի, Եվ Հայաստանն ամուր բռնի Արցախին, Որ թուրք ցեղը չմորթի քո զավակին:
Գողանում են մեր պատմություն, մշակույթ, Ուզում են հավետ ջնջել հայ ժողովուրդ, Թե չփրկենք մենք Արցախին, մենք չկանք, Մեր լինելն ու չլինելն ցույց պիտ' տանք:
Հետադարձի կամուրջները այրել են, Եկեք երդվենք ազգի համար պիտ' մեռնենք, Արցախ, մեռնեմ քո պայքարի ճշտության, Ամուր կանգնիր, ամուր կանգնիր, մենք կգանք:
Չվախենաք, չվախենաք դուք հայեր, Անդրանիկի, քաջ Սերոբի հետնորդներ, Այսօր՝ Արցախ, վաղն էլ՝ Վանը պիտի' առնենք, Որ որպես ազգ մեզ հետ էլ հաշվի նստեն: