Խոսք` Ռ. Պատկանյանի
Արի՛, իմ սոխակ, թո՛ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բեր տըղիս աչերին.
Բայց նա լալիս է - դու սոխակ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե տիրացու դաոնալ։
Թո՛ղ դու տատրակիկ, քո ձագն ու բունը
Վուվուով տղիս բեր անուշ քունը.
Բայց նա լալիս է— տատրակիկ, մի գալ,
Իմ որդին չուզե սգավոր դառնալ։
Թող, աբեղաձագ, դու արտ ու արոտ,
Օրորե տղիս, քընի է կարոտ:
Բայց նա լալիս է - դու, ձագուկ, մի գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։
Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասիրտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե...
Բազեն որ եկավ՛ որդիս լոեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։
Армянская Народная еще тексты
Другие названия этого текста
- Arthur Meschian - Ari im soxak (1)
- Arthur Meschian - Ari im soxak песня которую я засыпал в детстве которую мне пела МАМА) (0)
- Армянская Народная - из фильма "1915 (2015)" - ari im sokhak (0)
- Arthur Meschian - Արի՛, իմ սոխակ (0)
- Արթուր Մեսչյան - Արի իմ սոխակ (0)
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1