Карабах (Ղարաբաղ, Karabakh ''Մենք Միշտ Քեզ Հետ Ենք, Քեզ Հետ Ե
ՂԱՐԱԲԱՂ,մեր կյանքի վառ գարուն...
Դուք լեռներ հայոց` բարձր և վսեմ, Մենք ձեզ ենք կանչում բոլորս միաձայն, Ու որպես պատնեշ հայոց ազգության, Դուք լեռներ հայոց, եղեք մեզ պաշտպան:
Ոտքի են կանգնել ջահել և ահել, Ձեռք-ձեռքի բռնած` պարիսպ են կազմել: Հայոց մարտիկներ, ձեր հոգուն մատաղ, Արցախին լինեք դուք միշտ պահապան: Ղարաբաղ, մեր կյանքի վառ գարուն, Ղարաբաղ, մեր ազգի սրբություն, Ղարաբաղ, դու լինես միշտ կանգուն, Մենք միշտ քեզ հետ ենք, քեզ հետ ենք մենք, Մեր սրտի խորքում:
Եկեք մեծ պատվով ցածր խոնարհվենք Արցախում զոհվող քաջ մարտիկներին, Այն տղաներին, որոնք մեզ համար Կյանք, արյուն այնքան չխնայեցին:
(կրկն.) Ոտքի են կանգնել ջահել և ահել, Ձեռք-ձեռքի բռնած` պարիսպ են կազմել: Հայոց մարտիկներ, ձեր հոգուն մատաղ, Արցախին լինեք դուք միշտ պահապան: Ղարաբաղ, մեր կյանքի վառ գարուն, Ղարաբաղ, մեր ազգի սրբություն, Ղարաբաղ, դու լինես միշտ կանգուն, Մենք միշտ քեզ հետ ենք, քեզ հետ ենք մենք, Մեր սրտի խորքում:
Դուք, սգո մայրեր՝ արցունքներով լի, Որ սպասում եք միշտ ձեր զավակներին, Հայոց աղջիկներ, դուք միշտ նվիրեք Արու զավակներ ձեր հայրենիքին: