Զեփյուռ կդառնամ՝ մեղմիկ աննման,
Սարերից կիջնեմ նստեմ քո դռան,
Սիրուցդ վառված ասպետի նման՝
Թուրըս կդնեմ քո այգու դռան:
Ու քեզ կհսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թե, յա՛ր ջան, շուտ-շուտ այգին եկ,
Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ,
Սիրուցդ արբած՝ մեռնեմ քո դռան:
Գարուն կդառնամ՝ մտնեմ քո այգին,
Բլբուլի նման փարվեմ քո վարդին.
Քո Շահենն եմ, յա՛ր, հազար խաղերով,
Եկել եմ դուռդ՝ մատաղ քո կյանքին:
Էլի կհսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թե, յա՛ր ջան, շուտ-շուտ այգին եկ,
Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ,
Սիրուցդ արբած՝ մեռնեմ քո դռան:
АРТАК-- Авраам Руссо (Աբրահամ Իբջյան) еще тексты
Другие названия этого текста
- Авраам Руссо (Աբրահամ Իբջյան) - Սարերից կիջնեմ (1)
- +++ВЛАД+++ Авраам Руссо (Աբրահամ Իբջյան) - Սարերից կիջնեմ (0)
- АРТАК-- Авраам Руссо (Աբրահամ Իբջյան) - Սարերից կիջնեմ (0)
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1