Երբ անառակ որդու նման,
Դառնաս՝ թողած քաղաքդ,
Եվ դռնեդուռ փնտրես նրանց,
Ում որ վաղուց կորցրած ես,
Սեղանի չորս կողմում նստած
Նրանք են` ում գտել ես,
Խոսքեր չկան, խմում ենք լուռ`
Ուշ է, ուշ է…
Երբ անառակ որդու նման,
Վերադառնաս քո տունը,
Մթում կախված մի պատուհան,
Ճոճվող ստվերներ անկյունում:
Երբ հայրդ ծեր դնի ուսիդ
Իր դողացող ձեռքերը,
Միայն կշշնջա կամաց`
Ուշ է, ուշ է…
Հազար օտար աչքերի մեջ
Գտնես նրա հայացքը,
Նրան, ով որ սիրում էր քեզ,
Սպասում քո վերադարձը:
Երբ անառակ որդու նման,
Վերադարնում է սերը,
Լսում ես կարճ մի պատասխան`
Հե՜յ, ուշ է…
Եվ ո՞ւմ կամքով է, որ կյանքում,
Ամենն ունի իր վերադարձը,
Միշտ ուշացած գտնում ես այն,
Ինչ որ վաղուց կորցրած ես:
Երբ անառակ որդու նման,
Վերադառնում է խիղճը,
Լսում ես կա
Артур Месчян еще тексты
Другие названия этого текста
Артур Месчян - Возвращение блудного сына (1) Arthur Meschian - Anarak vortu veradarc (0) Արթուր Մեսչյան - ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ (0) Видео
ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ - Arthur Meschian (Nov. '09) Return Of The Prodigal Son -- ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ -- ВОЗВРАЩЕНИЕ БЛУДНОГО СЫНА Lyrics: Arthur ...
Оценка текста
Как вам текст?
1 out of 5
2 out of 5
3 out of 5
4 out of 5
5 out of 5
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2