Երբոր բացվին դռներն հուսո, Եվ մեր երկրեն փախ տա ձմեր, Չքնաղ երկիրն մեր Արմենիո,- Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր. Երբոր ծիծառն իր բույն դառնա, Երբոր ծառերն հագնին տերև՝ Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:
Տեսի դաշտերըն Սուրիո, Լյառն Լիբանոն և յուր մայրեր. Տեսի զերկիրըն Իտալիո, Վենետիկ և յուր գոնդոլներ. Կղզի, նման չիք մեր Կիպրիա, Եվ ո՛չ մեկ վայրն է արդարև Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:
Հասակ մը կա մեր կենաց մեջ, ՈՒր ամենայն իղձ կավարտի. Հասակ մը, ուր հոգին ի տենչ՝ Հիշատակաց յուր կարոտի. Հորժամ քնարս իմ ցրտանա, Սիրույն տալով վերջին բարև՝ Երթամ ննջել հիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:
Cilicia, Arthur Meschian Arthur Meschian, Cilicia, ... конфетами:Папа,Армянские конфеты)) Берегите нашу Армению.А Киликия причалит к своим берегам.
Arthur Meschian - Kilikia (1983) Cilicia -- ԿԻԼԻԿԻԱ -- Киликия Lyrics: N. Rusinyan -- Ն. Ռուսինյանի -- Н. Русинян Music: G. Eranyan -- Գ. Երանյանի -- Г ...
Arthur Meschian Arthur Meschian. Maro Haladjian ... Автор музыки, стихов и исполнитель Артур Месчян. Read moreShow less ... Cilicia ...