Կռունկ, բարով դառնաս Խոսք.` Գևորգ Էմինի Երաժշտ.` Ալեքսեյ Հեքիմյանի
Կռունկ, գնա, հայոց դաշտի ծաղիկը տար պանդուխտներին, Արարատի ձյո~ւնը տար թևվիդ. Ջուր Սևանա` պանդուխտներին` Մեր նոր երկրի երգերն ուրախ, Մեր նոր կյանքի լույսերը վառ, Մի բուռ հող տար, ոտքիդ կպած, Մեր տարագիր պանդուխտներին:
Գնա, կռունկ, երկրե երկիր Ու ետ դարձիր, - բարով դառնաս, Բեր մեր հայոց պանդուխտներին, Ու ետ դարձիր, - բարով դառնաս, Դարձիր այնպես, որ ոչ մի տեղ, Ոչ մի պանդուխտ քեզ չսպասի «Ղարիբ, կռունկ» էլ քեզ չասի ու չլացի, - Բարով դառնաս:
Կռունկ տեսա՞ր անապատում, Նոր ջրանցքի հուն են հարթում, Վարդ է բացվել քարի վրա, Քարը կրկին դարձել է տուն, Թեքվել է, որ Արազն անցնի, Ամեն տնից ելնում է ծուխ, Ամեն մի հավք դարձել է բույն: