Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Вахтанг Арутюнян/Վախթանգ Հարությունյան - Spasum/Սպասում | Текст песни

Մռայլ ու անձրևոտ մի օր
Ես քեզ կուզեմ առնել իմ գիրկը,
Մի քիչ հոգսից քեզ հետ փախչել.
Չէ՞որ քեզ հետ հանգիստ է միտքս։

Եվ դարմանող շշուկ լսեմ,
Ու ջերմության բերկրանք ապրեմ ես,
Քեզ հետ գուցե անուրջ կիսեմ…
Դու իմ մռայլ օրվա սփոփանքն ես։

Կրկ.

Ու անսահման սպասումներով,
Մտքում քեզ հետ օրս անցնում է,
Հոգիս անթիվ պատրանքներով
Իր առավոտը լուսացնում է։

Ու ցուրտ օրվա տաքուկ պահեր,
Որ ժամ առաջ արդեն սպասում եմ,
Քեզ հետ հյուսում բյուր պոռթկումներ
Ու այդ մտքով դեռ ջերմանում եմ։

Գորշ գույներով լցված փողոց,
Հոգսերով լի, շտապող մարդիկ են,
Հայացքը իմ փնտրում է քեզ,
Բայց, ի՜նչ արած, դու իմ տեսիլքն ես:

Կրկ.

Ու անսահման սպասումներով,
Մտքում քեզ հետ օրս անցնում է,
Հոգիս անթիվ պատրանքներով
Իր առավոտը լուսացնում է։

Вахтанг Арутюнян/Վախթանգ Հարությունյան еще тексты


Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
  • Вахтанг Арутюнян - Монолог Вахтанг Арутюнян - Монолог
    Авторская песня, Вахтанг Арутюнян. ... Վախթանգ Հարությունյան, Vakhtang Harutyunyan, Вахтанг Арутюнян ... Chein Spasum 983 views.