Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս, Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս, Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին, Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին: Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում, Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:
Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում, Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը, Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը: Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ. Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,
Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի` Անխոչընդո՜տ և անարգ&