Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Արթուր Մեսչյան - ՀԱՄԸՆԿՈՒՄՆԵՐ (Ереван. 2009) | Текст песни

Մեր աչքերին քող է հյուսված,
Ու զննում ես շուրջդ միշտ դու,
Եվ ուրիշի տեսողությամբ
Քո քողարկված կյանքը դիտում:

Եվ հին արյամբ չափում, կրկին,
Ուղիները քո դեմ ընկած,
Եվ երակն ես մտնում կյանքի
Այն հայացքով, այն հայացքով որ համընկավ:

Թափառում ենք երկար - երկար,
Եվ չգիտենք ուր ենք քայլում,
Ժամանակի խոր կտավին
Լոկ պատկերներն են մեր մուքանում:

Երկինքն իբրև մի մրաներկ,
Փողոցն իբրև ճեպանկար,
Եվ նա իմ կյանքն է նկարում,
Այն գծերով, այն գծերով, որ համընկան:

Նոր հուներ է կյանքը մտնում,
Եվ հոսում է հույզը հանգիստ,
Լող են տալիս իր լուծույթում
Աշխարհները նրբերանգի:

Եվ խռովքի քամուց հազիվ
Փռփռում են ջրերն հանկարծ,
Եվ փշրվում են ավազին,
Ալինքները, որ համընկան:

Բերանները այս շատախոս
Եվ խոսքերը լայնաբերան,
Եվ օրերը տագնապալիծ
Ընծաներով իրենց բերած:

Ո՞վ պիտի մեզ լույս առաքի,
Եվ ո՞վ պիտի հողում պեղի
Այս խորացող պատարագը,
Այս ձայները կորած ցեղի:

Ո՞վ կտանի արյան գետով,
Մոռացության շավղից փրկված,
Հիշողության վեմը կերտող,
Այն ձեռքերը որ համընկան:

Եվ օրերի խորքից անխոս
Մենք անցյալն ենք ոգեկոչում,
Եվ զգում ենք հանկարծ վախով
Թե ինչպես է կապը կորչում:

Քանի կյանքեր են չքացել,
Մենք չգիտենք կանք, թե չկանք,
Եվ մեր ձեռքն ենք մեկնում նրանց,
Ում հետ մեր բախտը, ում հետ մեր բախտը համընկավ:

Խթանում է թաքուն վախով
Ու ծեփում է կյանքը տարեց,
Ու մնում է միայն աղոտ
Այն երազը, որ կատարվեց:

Արթուր Մեսչյան еще тексты


Другие названия этого текста
  • Arthur Meschian - ՀԱՄԸՆԿՈՒՄՆԵՐ (0)
  • Արթուր Մեսչյան - ՀԱՄԸՆԿՈՒՄՆԵՐ (Ереван. 2009) (0)
Видео
Нет видео
-
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1