Կռո'ւնկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ, Կռո'ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս, Մի' վազեր, երամիդ շուտով կըհասնիս, Կռո'ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս:
Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս, Քանի որ ա՜խ կանեմ, կը քաղվի հոգիս, Կռո'ւնկ, պահ մի կացիր, ձայնիկդ ի հոգիս, Կռո'ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս:
Աշունն է մոտեցել, գնալու ես թետպիր, Երամ ես ժողովել հազարներ ու բյուր, Ինձ պատասխան չտվիր, ելար գնացիր, Կռո'ւնկ, մեր աշխարհեն գնա', հեռացի'ր: