ԵՐԳ ԿԱՄԱՎՈՐԻ Ով կամավոր է գրվում, այն օրից հերոս է նա, Իր ազգի ազնիվ կռվում ամենամեծ հույսն է նա, Սիրահոժար, մահն աչքերին է գնում, Առյուծի պես է կռվում:
Չի երազում ո՛չ անուն, ո՛չ ոսկի, ո՛չ գանձ, Հայրենիքն է իր հոգում սրբազանացած: Կռիվներ է մղում նա բոցերում անշեջ, Սխրանքները չի պատմում, պահում է իր մեջ:
Քուն չունի, դադար չունի, բիրտ է ոսոխն անորեն, Թե սարերում չլինի, գերի է կարծում իրեն: Նա զենքի հետ պսակվելու է գնում. Սիրահարված է կռվում:
Արի հոգի հայրենյաց, կամ երազկոտ պատանի, Աստված կանչեմ՝ թող նրա մուրազները կատավի: Մի փամփուշտ կա՝ իր անունով է կրում, Նրա հույսով է կռվում: