Նոր տարի Երաժշտ. Ա. Գրիգորյանի խոսք Վ. Անդրեասյանի
Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է, այսօր ի՞նչ օր է, ասա, սպասում են, տես, այս աշխարհում բոլորը, այսօր ի՞նչ օր է, ասա, ինչու՞ է, որ իմ սրտում կա հիմա երգ ու պար, վաղուց կորած մի աշխարհ, հեռավոր մանկության լույս աշխարհ:
Գուցե կորչում է մի օր մանկությունը, և մի օրով հետ գալիս, և Նոր տարի է այդ օրվա անունը, նա լույսերով է գալիս, գալիս է նա ու թակում բոլորի դուռը փակ, գալիս է նա, որ նորից հավատանք ու սիրենք, ու խնդանք:
Կրկներգ:
Դու, Նոր տարի, դու, Նոր տարի, մեզ, Նոր տարի, փայփայիր քո սիրով, Դու, Նոր տարի, դու, Նոր տարի, մեզ , Նոր տարի, պարուրիր հույսերով, Դու, Նոր տարի, դու, Նոր տարի, մեզ, Նոր տարի, մանկացրու և փոխիր, մեր Նոր տարի, գալդ բարի, մեզ, Նոր տարի, մոր նման ամոքի