Գլխապտույտ Դու իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա~կը` ճակատագրով...
Սիրո բավանդակ կոչականները մանկական են միշտ, մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան, որ իմ տարիքում Դեղձին տասն անգամ մեռած կլիներ: Իսկ ինչպե՞ս ես դու: Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա°ն տարի, Որքան տեսել եմ: եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն, Քանի որ չկաս Դո°ւ – Իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա~կը` ճակատագրով:
Իմ շրթունքներից Կախված է հիմա մի ամբո~ղջ աշխարհ` Մի գունդուգծի°կ, Բառերի մի պա~րս, Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ: Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն` Թող թռչեն սիրո°վ, Մի°միայն սիրով Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան, Որի մեջ կա գոլ անապատային, Ավազների սողք ու մտապատրանք: Մի՞թե քո հեռվից` Քո անտառն