Դու մի հարցրու. «Սիրում ես ինձ»: Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում, Դու էլ հիշիր, Որ երբ իզուր հարց չեն տալիս, Սուտ պատասխան չե՜ն ստանում: Եվ դու բնավ իմ այս խոսքից մի վշտանա, Այլ մտածիր, Թե ջրհորի մութ խորության չափման համար Իր սեփական մանկանն ով է ջրհոր նետում:
Դու մի հարցրու, իսկ ես ասեմ Քո ուզածից շա՜տ ավելին:
Եվ ասում եմ ես, միօրյա հավատացյալ, ր Իսկ դու լսի, իմ նորօրյա աստվածուհի: Պաշտամունքի մի ծե՜ս պիտի արվի այսօր, Խոստովանքը էլ ում է պետք:
Դու, անծանոթ մի նոր աշխարհ, Ես ª մի հմուտ աշխարհագետ, Որ վա՜տ գիտեմ, շա՜տ վատ գիտեմ Բազմախոստում տեղանքը քո: Ու խոսում է մեջս կրկին Մոլի ոգին հետազոտման. Ուզում եմ քեզ անգիր անել, Մտքով գծել քարտեզը քո, - Հարց ու փորձը էլ ում է պ