Այդ ո՞վ է ասել՝ նորի՛ց են սիրում նորից չե՛ն սիրում, սիրում են կրկի՜ն… 29Jun08
Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում: Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն…
Ու երբ մինչևիսկ այլուրիս (դեռ տա՜ք) Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով, Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում Եվ քո գունազարդ քնի փոխարեն Անքնություն է փռում սպիտակ. Երբ աստղերն իրենք կլորակ սանրով Մազերդ են սանրում, իսկ դու վերստին Շոյանքի սովոր քո մազերի մեջ Նո՛ւյն հանգստարար մատներն ես զգում. Երբ օտար մեկի շարժումի, դեմքի Նմանությունը հեռու-մոտավոր Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ, Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական, Ինչպես լույսերի վետվետումներից Երկաթգծերն են կարծես ջարդոտվում. Երբ անձրևներից հողն ասես թթվում Եվ ստիպում է ռունգերո՜վ